211652_close_icon
views-count7444 դիտում article-date 11:23 09-02-2016

Այսօր հայ մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131 ամյակը: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հանճարի ձեռագրերից: [img]/ups/images/0900946001455002578863665.jpg[/img] Տեսա երազ մի վառ. Ոսկի մի դուռ տեսա, Վըրան փերուզ կամար, Սյուները հուր տեսա: Տեսա ծաղկած այգին, Սոսի սուրբ ծառ տեսա, Մի հրեշտակ անգին Սոսից պայծառ տեսա: Երկու բաժակ տեսա, Ոսկի գինին էր վառ. Երկու նիզակ տեսա, Երկու անգին գոհար: Սիրտըս խոցված տեսա, Վերքիս արյունն էր վառ. Դահճիս կանգնած տեսա, Ասի - արևըս ա'ռ... [img]/ups/images/0820222001455002592324521.jpg[/img] Չեմ դավաճանի իմ Նվարդին, Որքան էլ դյութես, օ Շամիրամ. Որպես արքան այն մանուկ Արան, Չեմ դավաճանի իմ Նվարդին: Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին, Որքան էլ փայլըդ փայե նրան, Չեմ դավաճանի իմ Նվարդին, Որքան էլ դյութես, օ Շամիրամ:

Նմանատիպ նյութեր