211652_close_icon
views-count2268 դիտում article-date 14:39 28-01-2014

Ադրբեջանին անհանգստացրել է եզդիների հայտարարությունը՝ կապված Արցախի համար պայքարելու հետ. տեսանյութ

Ադրբեջանը խորը մտահոգություն է հայտնել՝ կապված «Սինջար» Եզդիների ազգային միության տարածած հայտարարության մեջ, որը նվիրված է Հայաստանի բանակի օրվան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Այս օրը, հիրավի, տոն է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, քանի որ հայկական բանակը ապահովում է մեր բոլորի ապահովությունը: Բանակ ստեղծելու համար մեր եղբայրները և քույրերը չեն խնայել իրենց կյանքը և արել են ամեն ինչ, որպեսզի մենք ապրենք ապահով սահմաններում: Բանակի ստեղծման մեջ նաև իրենց ավանդը ունեցել են նաև եզդիները՝ Հայաստանի քաղաքացիները: Նրանցից մեկը մարտիկ ազատարար՝ Սուրիկ Արաբն է, ով անցել է փառավոր մարտական ճանապարհ: Մենք պայքարել ենք միասին և հիմա նույնպես հսկում ենք սահմանները միասին»,-ասվում է հայտարարության մեջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր