211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:15 28-01-2014

Ուկրաինայի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես իրականցնելու է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը

Ուկրաինայի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես իրականցնելու է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղար Վիտալի Լուկիանենկոի տեղեկություններով, հունվարի 29-ին կառավարության ժողով է անցկացվելու , որը ղեկավարելու է Արբուզովը: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ վիկտոր Յանուկովիչը ստորագրել է վարչապետի հրաժարականի մասին որոշումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140128134931-ukraina/]տեղեկացրել էինք[/url], այսօր Նիկոլայ Ազարովը հրաժարական էր տվել:

Նմանատիպ նյութեր