211652_close_icon
views-count1246 դիտում article-date 00:27 29-01-2014

Քեթրին Էշթոնը մեկնել է Կիև

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնել է Կիև հանդիպելու նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է РИА «Новости»-ն: Էշթոնի մամուլի քարտուղար Մայ Կոսյանչիչի խոսքերով, գերագույն հանձնակատարը Կիև է մեկնել երեկ երեկոյան և վաղը նախատեսված է անցկացնել վերոնշյալ հանդիպումները: Նշենք, որ անցած տարում նա եղել է Կիևում, որտեղ նրան ծափողջույներով են դիմավորել Եվրամայդանի մասնակիցները:

Նմանատիպ նյութեր