211652_close_icon
views-count1174 դիտում article-date 11:38 29-01-2014

Մեծ Բրիտանիան խոստացել է սիրիացի փախստականների ընդունել

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարյուրավոր սիրիացի փախստականների ժամանակավոր բնակության իրավունք կտա, հայտնում է BBC-ն: Բրիտանիայում առաջնահերթ կացության իրավունք կստանան կանայք, ծերերը և հաշմանդամները: Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել արևմտյան երկրներին 30 հազար սիրիացի փախստականների ընդունել: Լոնդոնում ՄԱԿ-ի գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան բնակության իրավունք կտրամադրի որոշ կատեգորիայի փախստականների:

Նմանատիպ նյութեր