Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ընդունել եւս 1000 սիրիացի փախստականի: Խոսքը վերաբերում է միայն Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ՄԱԿ-ի ճամբարներում գտնվող փախստականներին, այսինքն՝ վարչապետի որոշումը չի վերաբերում արդեն Եվրոպա հասած ներգաղթյալներին:
Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան իրականում պատրաստվում է ընդունել մոտ 4 հազար սիրիացի փախստականի: Նշենք, որ վերջին 4 տարում Մեծ Բրիտանիայում փախստականի կարգավիճակ է ստացել 5 հազար սիրիացի ներգաղթյալ: