Մեծ Բրիտանիան կընդունի 50 հազար սիրիացի փախստականի
Մեծ Բրիտանիան ապաստան կտա 50 հազար սիրիացի փախստականի, հայտարարել է երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը՝ Լիբանանում փախստականների ճամբար այցի ժամանակ:
Քեմերոնը հանդիպել է նաեւ լիբանանցի իր գործընկերոջ հետ: Նշվել է, որ Լիբանանում ներկայում 1,5 միլիոն սիրիացի փախստական կա, իսկ երկրի բնակչությունը չորս միլիոն է:
Լիբանանի իշխանությունները բազմիցս դիմել են միջազգային հանրությանը՝ փախստականներին ապաստանելու խնդրանքով: