211652_close_icon
views-count1232 դիտում article-date 14:14 29-01-2014

Շվեյցարիայում շարունակվում են Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները. Բրահիմի

Շվեյցարիայում շարունակվելու են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Սիրիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին: Բրահիմիի խոսքերի համաձայն, թե Սիրիայի իշխանությունները, թե ընդդիմությունը համաձայնել են մինչև 2014թ. հունվարի 31-ը մասնակցել նախատեսված բանակցություններին: Նշենք, որ հունվարի 28-ին բանակցությունները դադարեցվել էին, երբ Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ի հայտարարության դեմ իր դժգոհությունն էր արտահայտել: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ աջակցելու է սիրիական ընդդիմությանը:

Նմանատիպ նյութեր