211652_close_icon
views-count1599 դիտում article-date 22:35 25-03-2014

Սիրիա ներկրվող զենքի հոսքը պետք է դադարեցվի․ Բրահիմի

Սիրիա ներկրվող զենքի հոսքը անհրաժեշտ է դադարեցնել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ֊ի և արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրիահիմին՝ Քուվեյթում ընթացող ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ։ «Ճգնաժամի ռազմական լուծում Սիրիայում չկա։ Պետք է դադարեցնել Սիրիա զենքի հոսքը։ Մենք պատասխանատվություն ենք կրում սիրիական ճգնաժամի դադրեցման համար»,֊ ընդգծել է Բրահիմին։ Հարկ է նշել, որ Բրահիմիի խոսքն արմատապես տարբերվել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբայի խոսքից։ Նա հայտարարել է արաբական երկրներում Սիրիայի դեսպանատներն Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային հանձնելու անհրաժեշտության մասին, և կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը զինել արդի զենքով:

Նմանատիպ նյութեր