211652_close_icon

Արդյո՞ք արտագաղթածների ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն մայր Հայրենիքի ներսը. Վահե Ղազարյան

views-count2226 դիտում article-date 15:44 29-01-2014
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն մայր Հայրենիքի ներսը: Հազար ու մի պատմություն ենք լսում, թե ինչպես են լավ կյանքի ակնկալիքով լքում Հայրենիքը, հետո միայն հասկանում, որ կարմիր խալի փռված չէ և առանձնապես սպասող էլ չկա: Կարծում եմ, որ Հայրենիքը չլքածների համար ավելի գործուն և հոգեբանական աջակցություն ցուցաբերած կլինեք, եթե դադարեք հոգու խորքում ինքներդ ձեզ համոզել, թե հեռանալը ճիշտ էր: Մենք էլ կազատվենք Էլդորադոների մասին դասախոսություններ լսելու պարտադրանքից»:

Նմանատիպ նյութեր