Արտակարգ դեպք՝ Երևանում. «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Այս պահին բժիշկները վիրահատում են նրան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում են երեխայի ինքնությունը ու որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ձևակերպված փաստաթղթերը փոխանցելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։