211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. պարեկների, հետո նաև հրշեջների շնորհիվ «Mercedes» բեռնատարը մոխրակույտի չվերածվեց. պարեկները օգտագործեցին իրենց ավտոմեքենայում պահվող կրակմարիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7570 դիտում article-date 19:40 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան  ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ, ավտոմեքնայի բեռնախցիկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Էմանուել Սարգսյանը, Գևորգ Սիմոնյանը, Սմբատ Հովհաննիսյանը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: 
 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանն ու Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառաության տեսուչ Դավիթ Մանուկյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Աղաթելյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են այրվող «Mercedes»-ը և շատ արագ մոտեցել են մեքենային, կանխել կրակի տարածումը՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (огнетушитель): 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր