211652_close_icon
views-count1387 դիտում article-date 18:32 29-01-2014

Սնոուդենը Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ է

Նորվեգիայի կառավարության նախկին նախարար Բորդ Վեգար Սոլիելը նամակ է ուղարկել Նոբելյան հանձնաժողովին, որում առաջարկում է հատուկ ծառայության լրտես Էդվարդ Սնոուդենին շնորհել խաղաղության մրցանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Նա իր ներդրում ունի լրտեսման ծրագրերի մասշտաբների բացահայտման գործում»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեդ պրոֆեսոր Ստեֆանա Սվալֆորսան նույնպես նման ուղերձ էր հղել:

Նմանատիպ նյութեր