211652_close_icon
views-count20862 դիտում article-date 11:40 31-01-2014

Ջոն Քերին հանդիպելու է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտագության հարցերով կոնֆերանսի ընթացքում հանդիպում կունենա Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ: Քերիի հետ հանդիպելու են «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: Մյունխենի համաժողովին մասնակցելու են նաև Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում` արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Դեռևս հայտնի չէ, թե պետքարտուղարը հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչների հետ, թե ոչ:

Նմանատիպ նյութեր