211652_close_icon

Յանուկովիչը հանդիպելու է ընդդիմադիր առաջնորդների հետ

views-count1159 դիտում article-date 15:54 19-02-2014
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հանդիպում է անցկացնելու ընդդիմադիր առաջնորդների հետ։ Այս մասին գրում է Bild գերմանական պարբերականը՝ հղում անելով «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հայտարարությանը։ «Նախագահն այսօր նոր հանդիպում է անցկացնելու ընդդիմության հետ, և մենք պատրաստ ենք դրան»,֊ Կլիչկոյի խոսքերը մեջբերում է պարբերականը։ Նա ասել է, որ մտադիր է հասնել երկրում բռնությունների դադարեցմանը։ Նրա խոսքերի համաձայն, բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է զինադադար հայտարարել։

Նմանատիպ նյութեր