211652_close_icon
views-count1950 դիտում article-date 15:53 31-01-2014

Արգելվել է Հայաստան չինական հավերի ներկրումը. past.info

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում բռնկված թռչնի գրիպի վարակի պատճառով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով արգելվել է այդ երկրից թռչնամթերքի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը, գրում է [url=http://www.pastinfo.am/hy/node/32227]past.info[/url]-ն: Հիշեցնենք՝ նախկինում այս ապրանքատեսակների ներմուծումն արդեն իսկ արգելված էր, բայց միայն ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանից, որտեղ առաջինն էր տարածվել վարակը: Նշենք, որ այդ երկրում բռնկված վարակն արդեն 20 մարդու կյանք է խլել, գրանցված են վարակվածության 100-ավոր դեպքեր: Մանրամասները՝ [url=http://www.pastinfo.am/hy/node/32227]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր