211652_close_icon
views-count1204 դիտում article-date 16:58 31-01-2014

Բաշար Ասադի կողմնակիցները Ժնևում ցույց են անցկացնում

Ժնևում զանգվածային ցույց է ընթանում՝ ի աջակցություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի: ՄԱԿ-ի ժնևյան մասնաճյուղի շենքի մոտ ավելի քան 200 մարդ Ասադի պատկերով և Սիրիայի դրոշներով ցույց են անցկացնում` աջակցելով պետությանը, բանակին և բանակցություններին մասնակցող Սիրիայի կառավարությանը: Նրանք նաև ահաբեկչությունների դեմ իրենց բողոքն են արտահայտել, հայտնում է Interfax-ը:

Նմանատիպ նյութեր