211652_close_icon
views-count12367 դիտում article-date 16:48 15-01-2014

Իրանի արտգործնախարար Զարիֆը հանդիպել է Բաշար Ասադի հետ

Սրիայում պաշտոնական այցով գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները: Հանդիպման ընթացքում Զարիֆը և Ասադը քննարկել են Սիրիայում ճգնաժամը և այդ ժգնաժամին լուծում տալու նպատակով հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում տեղի ունենալիք համաժողովը: Հունվարի 16-ին Իրանի արտգործնախարարը Սիրիայից ուղիղ կմեկնի Ռուսաստան, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նմանատիպ նյութեր