211652_close_icon
views-count3176 դիտում article-date 19:21 31-01-2014

Փոքրիկ Լիզայի բուժումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի

Ինչպես տեղեկացնում է «Ես քեզ, դու՝ ուրիշին» մարդասիրական նախաձեռնությունը՝ 6-ամյա Լիզա Պողոսյանի մոտ բժիշկները հայտնաբերել էին գլխուղեղի քաղցկեղ: Ծանր հիվանդությունը հայտնաբերելուց հետո երեխան ենթարկվում է վիրահատության, ինչից հետո հայ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային տեղափոխել Մոսկվա: Մոսկվայում սեպտեմբեր-հունվար ամիսներին փոքրիկն անցել է քիմիաթերապիայի ութ կուրս: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի արդյունքում ուռուցքը գրեթե անհետացել է, իսկ մետաստազներն սկսել են հավաքվել: Բազմաթիվ բարի մարդկանց և հիմնադրամների, այդ թվում` «Նվիրիր կյանք»-ի և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամի տրամադրած օգնության և աջակցության շնորհիվ հնարավոր է եղել հոգալ քիմիաթերապիայի գումարը: Այժմ փոքրիկը պետք է անցնի բուժման հաջորդ փուլը` ճառագայթումը: Լիզա Պողոսյանի մայրը` Քրիստինե Սուքիասյանը նշում է, որ երեխային ընդունել են Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտ, ուր 45 օր շարունակ պետք է ճառագայթում ստանա: Ճառագայթումը վերացնելու է մետաստազները: Բժիշկները լավատես են և նշում են, որ առողջացման հույսերը մեծ են: Ճառագայթումից հետո փոքրիկը պետք է անցնի քիմաթերապիայի ևս մի քանի կուրս, որից հետո կվերադառնա Հայաստան: «Ճառագայթման կուրսն արժե 500.000 ռուբլի: Բարերարների փոխանցած գումարների շնորհիվ մենք կարողացել ենք հիվանդանոցին վճարել 100.000 ռուբլի»,-նշում է Լիզայի մայրը` Քրիստինե Սուքիասյանը: Երեխայի ծնողները դիմում են բոլոր գթասիրտ մարդկանց և մեկ անգամ ևս խնդրում նրանց աջակցությունը: 6-ամյա Լիզա Պողոսյանի բուժման ճառագայթման փուլի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի: Ստորև բերված են բանկային տվյալները, որոնք բացվել են Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով: ՎՏԲ - Հայաստան Բանկ AMD 16004052756801 USD 16004052756802 EUR 16004052756803 RUR 16004052756804 Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ` «VTB BANK» (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22 Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960 Քրիստինե Սուքիասյանի հեռախոսահամարն է 0079265979185 [i][url=https://www.facebook.com/payitforwardArmenia]«Ես քեզ, դու՝ ուրիշին» մարդասիրական նախաձեռնություն[/url][/i]

Նմանատիպ նյութեր