211652_close_icon
views-count1330 դիտում article-date 20:01 31-01-2014

Ջոն Քերին Բաշար Ասադին սպառնացել է ռազմական ներխուժմամբ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է ռազմական ներխուժմամբ, հաղորդում է Reuters-ը: «Հիմա մենք գիտենք, որ Ասադի ռեժիմը չի ուղարկում քիմական զենքերն այնքան արագ ինչպես խոստացել էր: Ես ուզում եմ հիշեցնել Բաշար Ասադին, որ պայմանավորվածությունը, որը մենք հասել ենք Նյու Յորքում պարզ նշում է, որ եթե նորմերի խախտում կա ապա հասցեավորվում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածով», ասել է նա: Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը թույլատրում է ուժ կիրառել եթե չեն իրականցվում մինչ այդ ընդունված պայմանավորվածությունները:

Նմանատիպ նյութեր