211652_close_icon
views-count2117 դիտում article-date 01:23 01-02-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ Բրաունշվեյգում, ուր տեղի «Այնտրախտ»-ը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց դորտմունդյան ակումբի 2:1 հաշվով դժվարին հաղթանակով: Հանդիպման հերոսը դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգ: Գաբոնցի ռմբարկուն աչքի ընկավ դուբլով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 92 րոպե ,որից հետո փոխարինվեց 38-րդ րոպեին հայ կիսապաշտպանը զգուշացվեց դեղին քարտով, իսկ 88-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Խաղավերջում դարպասաձողը փրկեց արդեն հյուրերին: Դորտմունդի «Բորուսիա»-ն կարողացավ վերջ դնել առանց հաղթանակների հանդիպումների շարքին: Մինչև վերոնշյալ խաղը Կլոպի սաները Բունդեսլիգայում իրենց վերջին հաղթանակը տարել էին 14-րդ տուրում` «Մայնց»-ի նկատմամբ: «Այնտրախտ» - «Բորուսիա» Դ` 1:2 Գոլեր` Կեսսլ 54' – Օբամեյանգ 31', 65'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր