1818 դիտում
22:22 05-04-2014
«Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում մեծ դժվարությամբ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ: Առաջին խաղակեսում հյուրերը դարպասը գրավելու մի քանի հիանալի հնարավորություն ստացան, սակայն իրացրեցին դրանցից միայն մեկը, երբ Իվիցա Օլիչը 34-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն կարողացավ կերպարանափոխվել և 51-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը: Քիչ անց գոլի հեղինակ դառնալու համար հիանալի հնարավորություն ստացավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ կիսապաշտպանը հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ սլացավ դարպասաձողի կողքով: Հայաստանի հավաքականի խաղացողը փոխարինվեց 76-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 2:1: Այդպիսով «Բորուսիա»-ն չափազանց կարևոր երեք միավոր վաստակեց և 58 միավորով ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում:
[b]«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»` 2:1[/b]
Գոլեր` Լևանդովսկի 51', Ռոյս 77' – Օլիչ 31'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
01:23 01-02-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ
1962 դիտում
20:39 01-02-2014
Բունդեսլիգա. «Շալկե 04»-ը համառ պայքարում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին. տեսանյութ
2559 դիտում
03:59 16-06-2014
ԱԱ-2014. Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Բոսնիային. տեսանյութ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2038 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am