2562 դիտում
03:59 16-06-2014
ԱԱ-2014. Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Բոսնիային. տեսանյութ
Պայքարի մեջ ներգրավվեց նաև աշխարհի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից Արգենտինայի հավաքականը, որը F խմբի առաջին խաղում մրցեց Բոսնիայի ընտրանու դեմ: «Մարականա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հարավամերիկացիների 2:1 հաշվով հաղթանակով: Խաղն ընդհանուր առմամբ անցավ Արգենտինայի հավաքականի առավելությամբ, սակայն Բոսնիայի հավաքականը նույնպես փորձում էր պարտքի տակ չմնալ և մեկընդմերթ լարվածություն էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ:
Արդեն 3-րդ րոպեին բոսնիացիների պաշտպան Կոլաշինացը գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը: Բաց թողած գնդակը չընկճեց Բոսնիայի ընտրանու խաղացողներին, ովքեր առաջին խաղակեսի միջնամասում մի քանի անգամ սպառնացին Ռոմերոյի պաշտպանած դարպասին: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում Արգենտինայի հավաքականը հաստատեց իր բարձր կարգը և Մեսսի շնորհիվ կրկնապատկեցիր առավելությունը: Սակայն բոսնիացիները անկոտրում կամք դրսևորեցին և պայքարեցին մինչև վերջ: խաղավարտին մոտ փոխարինման դուրս եկած վեդադ Իբիշևիչը նույնսկ կրճատեց հաշվի տարբերություն, սակայն Սաֆեթ Սուշիչի սաներին ավելին անել չհաջողվեց:
[b]Արգենտինա – Բոսնիա`2:1[/b]
Գոլեր` Կոլաշինաց 3’ (ինք), Մեսսի 65’ – Իբիշևիչ 84’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15842 դիտում
19:12 08-09-2019
Եվրո-2020. Հայաստանի հավաքականը անհավանական խաղում հաղթեց Բոսնիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1970 դիտում
01:23 01-02-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Այնտրախտ»-ին. տեսանյութ
1818 դիտում
22:22 05-04-2014
«Բորուսիա»-ն դժվարին պայքարում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին. տեսանյութ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2038 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am