211652_close_icon
views-count1772 դիտում article-date 13:01 03-02-2014

Ուղևորություն ՖԱՖ-ի հետ Կրասնոդար` Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ՝ (Առաջին հայկական ճակատ) ֆան շարժումը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Մարտի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 2014թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի ընտրանու դեմ հայաշատ Կրասնոդար քաղաքում: Մեր ազգային հավաքականը վաղուց այսքան մոտ հեռավորության վրա արտագնա հանդիպում չի անցկացրել: Խաղին ներկա գտնվելու ցանկությունը մեծ է ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ արցախաբնակ երկրպագուների կողմից: ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ, Կրասնոդարի հայ համայնքի աջակցությամբ այս անգամ ևս կազմակերպում է ուղևորություն բարձրակարգ 50 տեղանոց Neoplan ավտոբուսներով, ինչպես նաև ավտոմեքենաներով: Կրասնոդարում նախատեսվում է անցկացնել միջոցառումների շարք տեղի հայ համայնքի հետ, ինչպես նաև տեղի կունենա ֆուտբոլային ընկերական խաղեր Ռուսաստանի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ: Երկրպագուներին առաջարկվում է ընտրության 2 տիպի փաթեթներ Փաթեթ 1. Արժեքը - 36 000 դրամ մեկնումը` 02.03 վերադարձը Երևան` 06.03 Փաթեթը ներառում է` - ավտոբուսի տոմս - հոսթել` եվրոպական չափանիշների (БМ Хостел) քաղաքի կենտրոնում - 2 գիշեր` ներառյալ նախաճաշը Փաթեթ 2. Արժեքը - 49 000 դրամ մեկնումը` 02.03 վերադարձը Երևան` 06.03 Փաթեթը ներառում է` - ավտոբուսի տոմս - հյուրանոց **** (4 աստղանի) 23HOTEL հյուրանոցում, քաղաքի կենտրոնում -2 գիշեր` ներառյալ նախաճաշը: Խաղի տոմսերը ձեռք կբերենք տեղում: Ամրագրումները սահմանափակ են խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045 , 099 227788 հեռախոսահամարներով: Բոլոր երկրպագուներին, ովքեր խաղին ցանկանում են մեկնել սեփական տրանսպորտային միջոցներով, կոչ ենք անում մարտի 2-ին առավոտյան 08:00 միանալ մեզ Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի դահլիճի մոտ: Միասին շարասյունով մեկնենք Կրասնոդար: Այս կերպ ուղևորությունը կլինի առավել անվտանգ»:

Նմանատիպ նյութեր