211652_close_icon
views-count4901 դիտում article-date 18:39 22-02-2015

Ալբանիա - Հայաստան. ուղևորություն FAF-ի հետ

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Էլբասան քաղաքում 2015թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի դեմ: Հանդիպումը շատ սկզբունքային ու կարևոր է Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում: ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ, Visa Concord Travel-ի աջակցությամբ կազմակերպում է ավտոբուսային ուղևորություն դեպի Ալբանիա՝ կարևոր այս խաղում մեր թիմին աջակցելու համար: Ուղևորության ընթացքում կլինի 2-օրյա հանգիստ Հունաստանում, իսկ ուղևորությունը կնթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Հունաստան-Ալբանիա: Ճանապարհի ռեկորդային երկար լինելու պատճառով այս անգամ որոշվել է մրցավայր մեկնել միայն արական սեռի ներկայացուցիչներով: Փաթեթի արժեքը` 270 եվրո: Փաթեթը ներառում է` - ավտոբուսի տոմս - Թուրքիայի վիզա - շենգեն վիզա /Հունաստան/ - ապահովագրություն - հյուրանոց` 2 գիշեր Սալոնիկիում Rotonda Hotel 3*, նախաճաշ; - հոսթել` 2 գիշեր Tirana Destil Hostel, նախաճաշ - Ճանապարհի սնունդ Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 010 562324, 099 227788

Նմանատիպ նյութեր