211652_close_icon
views-count2941 դիտում article-date 14:37 03-05-2014

Գերմանիա - Հայաստան. ուղևորություն FAF-ի հետ

Հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհի 2-րդ ուժեղագույն հավաքականի` Գերմանիայի ընտրանու հետ: Այս կապակցությամբ FAF-ը «Չեխական ավիաուղիների» , Visa Concord Travel-ի հետ համատեղ , խաղի տոմսերի էքսկլյուզիվ ձեռք բերման հնարավորությամբ, կազմակերպում է ուղևորություն դեպի Ֆրանկֆուրտ և Մայնց: Ինչպես գիտեք, այդ խաղի տոմսերը /ներառյալ նաև հյուրերի համար նախատեսված սեկցիան/ օնլայն, ազատ վաճառքով սպառվում են բացառիկ արագությամբ և կար վտանգ որ խաղին չէին կարողանա ներկա գտնվել հայ երկրպագուները: FAF-ին հաջողվեց համաձայնության գալ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հյուրերի համար նախատեսված սեկցիայում ամրագրել տոմսերի որոշակի չափաքանակ: Ուղևորության փաթեթը ներառում է 5 օր, 4 գիշեր, արժեքը մեկ անձի համար 655 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Որպես հանգրվան ընտրվել է Գերմանիայի խոշորագույն քաղաքներից Ֆրանկֆուրտը, որը գտնվում է 43 կմ հեռավորության վրա Մայնցից: Դեպի Մայնց ուղևորությունը կլինի ավտոբուսով: Ազգային հավաքականին օդանավակայանում դիմավորելուց, մարզմանը մասնակցելուց բացի սպասվում են նաև մի շարք միջոցառումներ Ֆրանկֆուրտում բնակվող հայերի և Գերմանիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ: Նաև կարող է հնարավորություն լինել կարճ ժամանակով մեկնել Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և վերադառնալ: Մեկնումը` 2 խմբով 1. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 08.06 2. մեկնումը` 05.06, վերադարձը Երևան` 09.06 Փաթեթը ներառում է` -ինքնաթիռի տոմս -տրանսֆեր (օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան) -տրանսֆեր (Ֆրանկֆուրտ – Մայնց – Ֆրանկֆուրտ) -ապահովագրություն -հյուրանոց` 4 գիշեր Ֆրանկֆուրտում, Minerva 3* հյուրանոց, նախաճաշ: Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր