1072 դիտում
18:33 03-02-2014
Չեխ-հայկական համագործակցության շնորհիվ Հայաստանում կկայանա ոսկրածուծի փոխպատվաստման ծառայութունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը ստորագրել են առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության համաձայնագիրը։ Համաձայն դրա փոխհամագործակցություն կընթանա բավական լայն շրջանակներում` համակարգի բարեփոխում, բժշկական տարբեր ծառայությունների զարգացում, հանրային առողջության պահպանում և զարգացում, բժշկագիտական հետազոտություն, դեղագիտություն, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, փոխայցելություններ, աշխատանքային շփումներ, փորձի, տեղեկատվության, վիճակագրության, առողջապահական օրենսդրական փաստաթղթերի և լավագույն հմտությունների փոխանակում և այլն։
«Չեխիայի առողջապահական համակարգը Եվրոպայում լավագույններից մեկն է համարվում։ Այդ երկրում արձանագրվել են մակական և մայրական մահացության եվրոպական ամենացածր ցուցանիշները, բավական զարգացած են սրտանոթային, ուռուցքաբանության, օրգանների և հատկապես ոսկրածուծի փոխպատվաստման և բժշկական մի շարք այլ ծառայություններ։ Նրանց փորձն ու հետագա մասնագիտական համատեղ ծրագրերը խիստ օգտակար կլինեն նաև Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կազմակերպրման ու արդյունավետ գործունեության համար։
Ի դեպ, Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնը փոխհամագործակցության հուշագրեր է ստորագրել Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի և «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ, որը տեխնոլոգիաներ է մշակում մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման համար։ Դրանք ևս կնպաստեն Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև ցողունային բջիջների փոխպատվատման կիրառմամբ տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդների ներդրմանը։
Պրահայում ստորագրված համաձայնագրերը ոչ միայն կխթանեն երկու երկրների առողջապահության համակարգերի համագործակցության ամրապնդմանը, այլև դրանց հզորացմանն ու առաջընթացին։
Նմանատիպ նյութեր
797 դիտում
11:41 20-06-2014
Չեխ մասնագետները Երևանում ներկայացրին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը
2488 դիտում
16:31 05-09-2016
Հայաստանում շատ շուտով կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում, կգործի ցողունային բջիջների լաբորատորիա. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան