211652_close_icon
views-count2317 դիտում article-date 15:54 26-12-2016

Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել փոխպատվաստման բնագավառում առկա փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակաման, համատեղելի դոնորների որոնման և ստացված արդյունքների փոխանակման շուրջ: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն իր տվյալների բազայում կիրականացնի ալոգեն փոխպատվաստման համար համատեղելի ոչ ազգակից դոնորի որոնում։ Նշենք, որ հիմնադրամի կողմից նշյալ ծառայությունը կատարվելու է անվճար։ Միջոցառմանը մասնակցել են արյունաբանական կենտրոնի բժիշկները, փոխպատվաստման խմբի անդամները և ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի աշխատակիցները: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հույս է հայտնել, որ կնքված հուշագիրը հիմք կհանդիսանա համագործակցության ընդլայնման և Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ու դրա հետ կապված գործառույթների ամբողջական ներդրման և իրականացման համար: Հարկ է նշել, որ փոխգործակցությունն իրականացվելու է երկու կազմակերպությունների կողմից համատեղ ստեղծված միավորի՝ Տրանսպլանտացիոն Կոորդինացիոն Խորհրդի որոշմամբ, որտեղ ներգրավվելու են կողմերի լիազոր ներկայացուցիչներ՝ արյունաբաններ, փոխպատվաստման մասնագետներ, իմունագենետիկներ և բժշկության այլ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն փոխպատվաստման հետ։

Նմանատիպ նյութեր