797 դիտում
11:41 20-06-2014
Չեխ մասնագետները Երևանում ներկայացրին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը
Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված սեմինարի ընթացքում Մոտոլի համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Միլոսլավ Ռոշեկը, Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին և «Ֆուլ Մեդիքալ Սերվիսիս» ԲԲԸ-ի տնօրեն Դանիել Յանուն հայ գործընկերներին փոխանցեցին ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության կազմակերպման իրենց հարուստ փորձը։
Ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվեցին ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով: Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին խոսեց մսրդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Անդրադարձ եղավ նաև որակի ապահովման չափորոշիչներին և ոլորտը կարգավորող օրենսդրությանը:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով ժամանած հյուրերը վստահեցրին, որ համագործակցությունը կլինի շարունակական և կփորձեն հնարավորինս աջակցել Հայաստանում ցողունային բջիջների ստացման, տարանջատման, բազմացման, պահպանման և տեղափոխման հարցերում:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
18:33 03-02-2014
Չեխ-հայկական համագործակցության շնորհիվ Հայաստանում կկայանա ոսկրածուծի փոխպատվաստման ծառայութունը
1181 դիտում
17:41 18-06-2014
Չեխ մասնագետները Գառնիում նորագույն թեքաչափ են տեղադրում
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված