4270 դիտում
08:27 04-02-2014
Ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկա պահին դադարեցրել է աշխատանքը` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաև ձկնաբուծության ոլորտի վրա։ Արարատի և Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետևանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ։
Այս իրավիճակի արդյունքում ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը։ «Սնանկացման ճանապարհով են գնում, ձկնաբուծարանները ունեն նաև վարկային մեծ պարտավորություններ և հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,–«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը։
Նրա ներկայացմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել նաև ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետևանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
00:14 01-07-2014
Հուլիսի 1-ին, ժամը 10:30. բողոքի ակցիա` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»