211652_close_icon
views-count1239 դիտում article-date 11:19 30-06-2015

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած ճեղքվածքը փակելու համար առաջիկա 1 տարվա կտրվածքով անհրաժեշտ է 50 միլիոն դոլար. ՀԺ

«Կառավարությյունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 2-ին Աժ արտահերթ նիստ է նախաձեռնում, որի օրակարգում «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն է։ Նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Այնինչ, անցյալ շաբաթ իշխանական շրջանակներից տեղեկություն կար, որ նիստը ոչ միայն փակ է լինելու, այլ նաև օրակարգում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գործունեության երկարաձգման հարցն է քննարկվելու: Ինչ վերաբերում է կառավարության նշած օրակարգային հարցին, խոսքը 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկի մասին է, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ զինված ուծերի ժամանակակից սպառազինման տեսականին: Ըստ մեր տեղեկությունների, վարկը տրամադրվելու է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով: Սույն գումարի մի մասը, ըստ ՀՀԿ-ականների, ուղղվելու է էլէներգիայի սակագնի չբարձրացման հետևանքով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը փակելուն: Իսկ այդ ճեղքվածքը փակելու համար առաջիկա 1 տարվա կտրվածքով անհրաժեշտ է 50 միլիոն դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր