211652_close_icon
views-count1552 դիտում article-date 09:34 04-02-2014

Հայկական դրամը արժեզրկվել է. Հժ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անսպասելիորեն գրեթե ցնցումային իրավիճակ է ստեղծվել։ Գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ։ Դա այն դեպքում, երբ անցած շաբաթը ավարտվեց մեկ դոլարի դիմաց 407 դրամ փոխարժեքով։ Այլ կերպ ասած, դրամը այդ ընթացքում արժեզրկվել է միանգամից 0.75 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ երեկ բորսայում դոլարի առաջարկ ոչ մի բանկ չի ներկայացրել, իսկ պահանջարկը կազմել է 2.4 միլիոն դոլար։ Այդ ամբողջ պահանջարկը լրացրել է ՀՀ կենտրոնական բանկը։ Որն է դոլարի այսպիսի անսպասելի «դեֆիցիտի» պատճառը, առայժմ դժվար է ասել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր