211652_close_icon
views-count1501 դիտում article-date 12:36 04-02-2014

Էրդողանի գլխավոր հակառակորդ Ֆաթուլլահ Գյուլենը դատի է տվել նրան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամի համարվող Ֆաթուլահ Գյուլենը, ով հանդիսանում է նաև Գյուլենական շարժման առաջնորդը, և ում Էրդողանը բազմիցս մեղադրել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների կազմակերպիչը, դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ: Գյուլենի փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքի կողմից Անկարայի առաջին ատյանի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ դեկտեմբերի 17-ից Թուրքիայում ընթացող հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում մի շարք կառավարական պաշտոնյաների ձերբակալություններից հետո Էրդողանը Գյուլենին և նրա համախոհների հասցեին վիրավորական և սպառնացող հայտարարություններ է արել: Ալբայրաքը պահանջել է Էրդողանից որպես բարոյական փոխհատուցում վճարել 100,000 թուրքական լիրա:

Նմանատիպ նյութեր