4078 դիտում
21:31 06-07-2019
Ռոնալդինյոյի նախկին կինը նրան դատի է տվել՝ պահանջելով ունեցվածքի կեսը
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի կինը՝ Պրիսցիլա Կոելյոն հայտնել է, որ դատի է տվել նրան: Կոելյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» նախկին խաղացողը 2018թ. դեկտեմբերին վեճի ժամանակ ծեծել է իրեն:
«Ափսոսում եմ, որ ոստիկանություն չեմ զանգել: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա փշոտ խոտածածկի վրա և խորը վերքեր ստացա:
Ես երկու ժամ այնտեղ մնացի, լացում էի ու չէի հավատում, որ նման բան է տեղի ունեցել: Ես ավելի վաղ դատարան չեմ դիմել՝ մտածելով, որ մենք կկարողանանք զրուցել և ամեն ինչ միասին որոշել: Ի վերջո, վեց տարի միասին ենք ապրել: Բայց ես սխալ էի», ասել է Կոելյոն:
Կոելյոն մտադիր է դատարանով հասնել նրան, որպեսզի ունեցվածքի կեսը ստանա, որոնք նրանք համատեղ ձեռք են բերել 2012 թվականից ի վեր:
Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ տեղեկություններ չի ստացել ֆուտբոլիստի դեմ դատական հայցերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
14:56 13-07-2024
ՇՄՆ նախկին փոխնախարարը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում
2459 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1408 դիտում
09:02 23-11-2023
Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
Այս բաժնից
2218 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2872 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2398 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում