211652_close_icon
views-count1228 դիտում article-date 15:43 04-02-2014

Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր