2640 դիտում
12:22 13-12-2015
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[color=#CC0000]Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1330 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
952 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը