211652_close_icon

Կենտրոն վարչական շրջանի որոշ տարածքներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

views-count1933 դիտում article-date 10:33 05-02-2014
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր