211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:58 29-05-2014

Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված` ս. թ. մայիսի 31-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հրաչյա Քոչարի 9-16 համարների` ներառյալ կոտորակները և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր