211652_close_icon
views-count11403 դիտում article-date 10:42 05-02-2014

8 ամսական աղջնակի կյանքը կախված է 1 մարդուց և 1 մարդը դուք եք

Այսօր` փետրվարի 5-ին, SHAMSHYAN.COM-ին են դիմել Երևան քաղաքի Համո Սահյան փողոցի, 40 տան, բնակիչներ` ամուսիններ Տիգրան Թորոսյանը և Սոֆյան Ղուկասյանը: Նրանց 8 ամսական երեխայի՝ Վիկա Թորոսյանի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալյա և տեսողության ընդհատում: Ընտանիքը բաղկացած է 6 հոգուց և բազմազավակ ընտանիքում աշխատում է միայն երեխայի հայրը: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Բժիշկները Հայաստանում հնարավորություն չունեն նման վիրահատության կատարման և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը չեն երաշխավորում, որ երեխայի տեսողությունը կվերականգնվի: Վիրահատությունը պետք է կատարվի Եվրոպայում և վիրահատության նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել: Վ. Թորոսյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում Տիգրան Թորոսյանի անվամբ AMD – 1930032396650300 USD – 1930032396650101 RUB – 1930032396650158 Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր