14582 դիտում
11:06 05-02-2014
Օրենքը հո իմ ու իմ ընկեր Մանվելի համար չի՞. գեներալ Սեդրակ Սարոյան
Ես հո նրա համար չե՞մ Մանվել Գրիգորյանի թեկնածությունն առաջադրում, որ ինքը իմ լավ ընկերն ա: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի հերոս Սեդրակ Սարոյանը՝ անդրադառնալով փետրվարի 15-ին կայանալիք ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին:
[b]- Պարոն Սարոյան, արդեն կարծես ավանդույթի է վերածվում, որ ԵԿՄ համագումարին հաջորդող վարչության առաջին նիստում Դուք կառույցի ղեկավարի պաշտոնում առաջադրում եք Մանվել Գրիգորյանի թեկնածությունը: Ավանդույթը պահպանվելո՞ւ է:[/b]
- Բայց ի՞նչ է փոխվել: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո մենք համարեցինք, որ Մանվել Գրիգորյանը պիտի կանգնի Սպարապետի գործը շարունակողի դիրքերում: Ես հո նրա համար չե՞մ Մանվել Գրիգորյանի թեկնածությունն առաջադրում, որ ինքը իմ լավ ընկերն ա: Այս մարդը ապացուցեց, որ հավատարիմ է Սպարապետի գործին, հարգում է, պահպանում Սպարապետի թողած ժառանգությունը: Մանվել Գրիգորյանը պիտի լինի Երկրապահի ղեկավար, մենք էլ թեւ ու թիկունք պիտի լինենք, միասին ազատամարտիկների խնդիրներին դրական լուծում տանք:
[b]- Այ, Դուք ասում եք՝ միասին: Բայց այսօր կան ազատամարտիկներ, որ դժգոհ են սոցիալական պայմաններից, բողոքի ակցիաներ են անցկացնում: [/b]
- Էդ տղերքն էլ մեր ընկերներն են: Ճիշտ հարցեր են բարձրացնում: Բայց ճիշտ ճանապարհ չեն ընտրել: Ախր ումի՞ց են նեղանում: Սա մեր երկիրն է: Երկիրը եթե երկրապահինը չէ, բա ո՞ւմն է: Մենք Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկայացրինք «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց միաձայն: Բա հիմա ո՞վ պտի տիրություն անի օրենքին: Օրենքը հո իմ ու իմ ընկեր Մանվելի համար չի՞: Մենք ընենց էլ կարգավիճակ ունեինք՝ գեներալ լինելով: Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների տունը Երկրապահ կամավորականների միությունն է: Սա Հայաստանի ամենամեծ, ամենաազդեցիկ, ամենահզոր հասարակական կազմակերպությունն է: Եվ որքան միասնական լինենք մենք, այնքան հզոր կլինենք: Որքան միասնական լինենք մենք, այնքան հզոր կլինի Հայաստանը: Սոցիալական խնդիրներն էլ, չնայած շատ կարեւոր են, բայց այսօր առաջին հերթին պիտի նայենք, որ սահմանին կանգնած զինվորը, սահմանին կանգնած սպան լավ սոցիալական պայմաններում ապրի, որ անհրաժեշտ սպառազինությունները միշտ ունենանք: Թե չէ՝ մի օր թուլացանք՝ թուրքը էլի վրա կտա մեր երկրին:
[b]- Պատերազմի դաշտում Երկրապահը իսկապես անգնահատելի ավանդ ունի: Իսկ խաղաղ պայմաններո՞ւմ որն է ԵԿՄ առաքելությունը: [/b]
- Էս մեր վիճակը խաղաղ պայմաններ ե՞ք համարում: Երկրապահն այսօր սերունդ է կրթում, դաստիարակում: Հազարավոր պատանիներ եւ երիտասարդներ, որ Երկրապահի համապատասխան կառույցներով են անցնում, հետագայում դառնում են բանակի լավագույն զինվորները: Երկրապահը միշտ շնորհակալագրեր է ստանում այդ տղաների լավ ծառայության համար: Մեր կազմակերպությունն ամեն օր, ամեն վայրկյան ուշադիր է երկրապահ ազատամարտիկների, զոհված, անհայտ կորած եւ հաշմանդամ ազատամարտիկների խնդիրների նկատմամբ: Խնդիրները շատ են: Ու ինչքան մեր կողքին կանգնողները, մեզ օգնողները շատ լինեն, այնքան Հայաստանն ու Արցախը, որ մեզ համար մեկ միասնություն են, կհզորանան: Էլի եմ ասում՝ մեզ ամենաանհրաժեշտ բանն է՝ ՄԻ-ԱՍ-ՆՈՒ-ԹՅՈՒՆ:
Զրուցեց ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
Նմանատիպ նյութեր
1892 դիտում
10:13 20-02-2014
Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ․ Արմավիրի մարզպետը՝ գեներալ Մանվելի որդու մասին․ Հրապարակ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»