211652_close_icon
views-count1516 դիտում article-date 11:37 05-02-2014

Թբիլիսին Կիևը չէ, որին Մոսկվան կարողանա ճնշել. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում լրագրողների հետ հանիպման ժամանակ մեկնաբանելով գրեթե քաղաքացիական պատերազմի եզրին կանգնած Ուկրաինայի իրադարձությունները, հայտարարել է, որ Վրաստանը Ուկրաինայի նման կախվածություն չունի Ռուսաստանից: «Մոսկվան Թբիլիսիին ճնշելու ավելի քիչ քաղաքական և տնտեսական գործիքներ ունի»,-նշել է Ղարիբաշվիլին: Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետն ընդգծել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացն արագացնելու ի մտադրությունը: Նրա խոսքով՝ Եվրոպան Վրաստանի միակ և անհերքելի ուղին է, որով պետք է շարժվի:

Նմանատիպ նյութեր