1813 դիտում
16:16 05-02-2014
Սպառողը միշտ չէ, որ իրավացի է, անգամ եթե բողոքում է. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը
«Ի պատասխան «Տիգրան Մեծի 10-րդ նրբանցքում ջուրը լցվում է մարդկանց բնակարանները, իսկ պատկան մարմինների ժամանումը դարձել է հիվանդին դեղ հասցնելու թեմա» հրապարակմանը, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:
Իրոք, ընկերությունում գրանցվել է ահազանգ Տիգրան Մեծի նրբանցքի 31 տանից ջրագծի վթարի մասին: Սակայն ստուգմամբ պարզվել է, որ խոսքը տվյալ տան ներքին ցանցում տեղի ունեցած վթարի մասին է, որի հետևանքների վերացումը իր՝ սեփականատիրոջ խնդիրն է, ինչի մասին տեղյակ է պահվել բնակչին: Սա՝ իրավական առումով, հետագա տարակարծությունները բացառելու համար: Իրավասու չէր ընկերությունը ջրազրկել նաև ողջ տարածքը, ինչպես բնակիչն էր պահանջում, քանի որ դա նախ՝ կնշանակեր կենցաղային անհարմարություններ պատճառել նրբանցքի մյուս բնակիչներին, ընդ որում՝ անորոշ ժամանակով, և հետո՝ ներկայիս եղանակային պայմաններում դա անխուսափելիորեն կհանգեցներ ներթաղամասային ողջ բաշխիչ ցանցի սառչելուն ու հետագա վթարներին: (Այնուամենայնիվ, հետաքրքիր է, ինչպես կարձագանքեր SHAMSHYAN.com-ը դրա հետևանքով նրբանցքի մյուս բնակիչների բողոքներին. կդատապարտե՞ր ընկերությանը, որը մի տան պատճառով տասնյակ ընտանիքներ է ջրազրկել, թե՞ կգովաբաներ՝ կոնկրետ թիվ 31 տան բնակչին ցուցաբերած օգնության համար):
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե ժամանակին տան ջրագիծը կառուցվեր օրինական հիմունքներով, ջրամատակարար կազմակերպության թույլտվությամբ և ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան: Մասնավորապես, անհատական ջրագծի վրա տեղադրված լիներ փական, որի միջոցով հնարավոր կլիներ վթարի դեպքում դադարեցնել տվյալ տան ջրամատակակարարումը, առանց անհարմարություն պատճառելու հարևաններին:
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա ելնելով գործող (կամ արդեն չգործող) ջրագծի վթարային վիճակից, խորհուրդ կտայինք բնակչին պաշտոնապես դիմել «Երևան Ջուր» ՓԲԸ՝ Տեխնիկական պայման ստանալու համար, այնուհետև՝ վարչական շրջանի աշխատակազմի թույլտվությամբ ձեռնամուխ լինել նոր ջրագծի կառուցմանը, բոլոր ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան, որը, անկախ եղանակային պայմաններից, հուսալիորեն կծառայի տասնամյակներ շարունակ»:
Հարգանքով՝ «Երևան Ջուր» ՓԲԸ
Նմանատիպ նյութեր
6012 դիտում
21:34 02-06-2015
Աշոտ Աղաբաբյանը՝ Աշոցքի բողոքի ակցիայի մասին. «Իրավացի է ժողովուրդը, որ բողոքում է». Aravot.am
3509 դիտում
17:33 10-10-2018
Բարեխիղճ սպառողը չպետք է տուժի. Վեոլիա Ջուր
4907 դիտում
16:00 23-06-2017
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի բողոքի վերաբերյալ
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»