211652_close_icon
views-count5976 դիտում article-date 21:34 02-06-2015

Աշոտ Աղաբաբյանը՝ Աշոցքի բողոքի ակցիայի մասին. «Իրավացի է ժողովուրդը, որ բողոքում է». Aravot.am

Երեկ բողոքի էին դուրս եկել Աշոցքի բնակիչները` կաթի գնանկման պատճառով. նրանք պնդում են, որ կաթնամթերող ընկերությունները կաթի փոշի են ներկրում Հայաստան՝ արհեստականորեն նվազեցնելով տեղի անարատ կաթի պահանջարկը ու, այսպիսով` քայքայելով գյուղերը: Կաթնամթերող ընկերություններն էլ իրենց հերթին իջեցնում են գյուղացիներից գնվող կաթի գինը. երեկվա դրությամբ այն դարձրել են 130 դրամ՝ մեկ լիտրի դիմաց, նախկին 160 դրամի փոխարեն: Աշոցքի բնակիչները սպառնում են՝ եթե առաջիկա օրերին ՀՀ վարչապետը անձամբ չգնա իրենց տեսության, չլսի իրենց խնդիրը, ապա կփակեն Գյումր-Վրաստան միջպետական ճանապարհը: Երեկ բողոքի ակցիայից հետո գյուղատնտեսության փոխնախարարներն էին այցելել Աշոցք, սակայն բնակիչները նրանց տեսնել չեն ուզում, նրանք ուզում են լսել հենց վարչապետի բացատրությունները, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ մի օլիգարխ կաթի փոշի ներկրի Ուկրաինայից ու գյուղացիներին այս միջոցով սնանկացնի: Ըստ գյուղացիների, քանի որ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանի Դաշնությունը կաթի փոշի չեն ներկրում Ուկրաինայից, ապա «վերջինիս վրա մնացած փոշին» էժան գներով ձեռք են բերում հայ օլիգարխները ու «սաղացնում» Հայաստանի բնակիչների վրա կաթնամթերքի տեսքով: Aravot.am-ը այս թեմայի շուրջ լսեց Աշոցքից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքը, որն ասաց. «Ժողովրդի մեջ վրդովմունք կա, որովհետեւ կաթի գինն ահավոր իջնում է, անգամ հասարակ ջրի գնից ցածր է: Իրավացի է ժողովուրդը, որ բողոքում է. ինչի՞ համար, ոչ թե նրա համար, թե ինչո՞ւ է ցածր, այլ նրա համար, որ տվյալ երկիրը, որ երկիրը ուզում է լինի, ինչքան արտադրանք չպիտի ունենա, որ դրա պակասը լրացնի կաթի փոշու ներմուծմամբ, բայց երկիրդ արտադրանք ունի եւ կաթի փոշի ես ներմուծում, քո տեղական արտադրանքի գինը գնալով իջեցնում ես, իրոք պարադոքս է, ասենք ջրի գնից էժան կաթ: էդպիսի բան չի լինում…Հասկացանք ջրի գնից էժան նավթ, որովհետեւ նավթը սնունդ չէ, իսկ կաթը առաջին օգտագործման սննդամթերքներից է, որն անհրաժեշտություն է: Միանշանակ համաձայն եմ ժողովրդի հետ»: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/06/02/577959/]ասյտեղ[/url] Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր