211652_close_icon
views-count1249 դիտում article-date 17:19 05-02-2014

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին 13 դեսպան, որոնց թվում էին ԵՄ, ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ռումինիայի և Օմանի՝ Ջակարտայում նստավայր ունեցող դեսպանները: Համաձայն Ինդոնեզիայի արարողակարգի՝ հավատարմագրերի հանձնմանը հետևեց Նախագահ Յուդհոյոնոյի ելույթը, որում նա ուրվագծեց Ինդոնեզիայի իշխանությունների առջև ծառացած խնդիրները: Ելույթներ ունեցան նաև հավատարմագրեր հանձնող դեսպանները: Իր ելույթում դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշեց, որ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացման Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր