211652_close_icon
views-count1655 դիտում article-date 15:24 22-03-2019

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավորին

Մարտի 21-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI): Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրել դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և հույս հայտնվեց, որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր