211652_close_icon
views-count3162 դիտում article-date 18:54 05-12-2016

Մալայզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմին

Դեկտեմբերի 2-ին Մալայզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացում Մալայզիայի թագավորը և ՀՀ դեսպանն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական առնչություններին, Մալայզիայում հայկական պատմական ժառանգությանը: Զրույցի ընթացքում Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմին խնդրել է իր ողջյունները և բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահին: Նա միաժամանակ ընդգծել է, որ Մալայզիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտների զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը: Նուjն օրը ԱԳ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեց հայ-մալայզիական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը: Դեսպան Աղաջանյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նմանատիպ նյութեր