211652_close_icon
views-count1367 դիտում article-date 23:18 05-02-2014

ԵՄ-ն բարեփոխումներ իրականացնելու համար Ուկրաինային կտրամադրի 19 միլիարդ եվրո

Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Նրանք զրուցել են երկրիում առաջացած քաղաքական իրավիճակի շուրջ: Նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, զրույցում անդրադարձել են քաղաքացիների անվտանգության երաշխիքներին և երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Հանդիպման մասին այլ մանրամասներ չի հաղորդվում: Տարածվա տեղեկության համաձայան ԵՄ-ն 2014-2020 թվականներին հնարավոր է 19 միլիարդ եվրո տրամադրի բարեփոխումներ իրականցնելու համար:

Նմանատիպ նյութեր