211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 67-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ «KamAZ»-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count24487 դիտում article-date 18:08 20-04-2025
Երեկ՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Մանուչար Խ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Բուժական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր