1720 դիտում
09:15 06-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «168 ժամ» թերթի տեղեկություններով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է, և կրքերը որոշ չափով հանդարտեցնելու համար էներգետիկայի և բնական պաշար- ների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել է, որ մինչև փետրվարի 15-ը 1 ամսվա աշխատավարձ կվճարվի: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ նաիրիտցիներն արդեն չեն հավատում նախարարին հաշվի առնելով անցյալի դառը փորձը: Ա.Մովսիսյանն արդեն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրականություն չեն դարձել:
Գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը, և որպես դեսպան գործուղվելու է Իրան:
Մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը' ՄՄովսիսյանը հայտարարել է, թե ինքն էլ է մամուլից իմացել, որ «նմանլուրեր են պտտվում»: Նկատենք, որ, ինչպես արդեն գրել էինք, մեր աղբյուրների համաձայն' բոլորովին վերջերս Ա.Մովսիսյանը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանից պահանջել էր' այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
08:35 25-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ․ 168 ժամ
986 դիտում
10:08 11-06-2015
Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
1495 դիտում
15:50 09-12-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց