211652_close_icon
views-count1345 դիտում article-date 08:35 25-02-2014

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ․ 168 ժամ

«168 ժամ»֊ը գրում է․ «Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ այն ժամին, երբ խորհրդարանում քննարկվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Հիշեցնենք, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը։ Մեր տեղեկություններով, գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի կանգնել, նախագահի նստավայր միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասել, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը։ Հիշեցնենք, որ վերջին ցույցի ժամանակ «Նաիրիտի» աշխատակիցները, բացի աշխատավարձերի վճարումից, պահանջել էին նաև վճարումների գրաֆիկ կազմել և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանումները գործարանի հետագա վիճակի հետ կապված։ Մեկ ամսվա աշխատավարձ նաիրիտցիներին վճարվեց փետրվարի 20-ին, մյուս պահանջները մնացել են անպատասխան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր